Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, մատաղը, աղավնին ու խնձորը

Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 7-ին: Ըստ հայոց եկեղեցական օրացույցի՝ տոնը նշվում է Զատկի 14-րդ կիրակի օրը կամ Զատկից 98 օր հետո և ունի 35 օրվա շարժականություն (հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը):

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Մկրտչյանը, տոնն ունի հեթանոսական արմատներ, որը կապված է Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի, ինչպես նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ: Ըստ ավանդության, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Մասիսի գագաթից իջավ և հասավ Նախիջևան, սկսվեց Նավասարդ ամիսը: Ջրհեղեղի հիշատակը վառ պահելու համար նահապետն իր որդիներին պատվիրեց ամեն տարի Նավասարդ ամսին իրար վրա ջուր ցանել:

Ինչպես փաստեց ազգագրագետը, Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, մատաղը, աղավնին ու խնձորը: Տարբեր շրջաններում բավականին մեծ տեղ են հատկացրել վարդին, որի դերը հետագայում նվազել է:

Տոնը տարբեր բնակավայրերում տարբեր անվանումներ ուներ: Այսպես, Արճակում այն անվանվում էր Վարդավառ, Լոռիում, Ջավախքում՝ Վարդևոր, Արցախ-Վարանդայում՝ Վըրթէվոր, Շաղաթում՝ Ճրճանքի օր, Շաղաթ, Քեսապում՝ Պարլամօն և այլն:

Վարդավառի տոնը նշելիս խտրականություններ չկային, միմյանց ջրում էին բոլորը՝ անկախ սեռատարիքային սահմանափակումներից: Անգամ չխոսկան հարսը սկեսուրի վրա ջուր էր ցանում։ «Վարդավառին հավատափոխ եղած հայերն էլ էին իրար վրա ջուր ցանում: Օրինակ՝ Դերսիմի քրդացած հայերն այս տոնը սիրով նշում էին»,- փաստեց ազգագրագետը:

Ս. Մկրտչյանի փոխանցմամբ՝ կենցաղում մարդիկ աղավնիներ էին թռցնում, որը կապված է Նոյյան տապանից աղավնուն բաց թողնելու հետ: Մարդիկ զանգվածային մատաղներ էին անում ու բաժանում հարևաններին, աղքատներին: Դրանք հիմնականում կատարվում էին բնակավայրերից հեռու՝ սրբավայրերում, գետերի, աղբյուրների մոտ: Մատաղացուները հիմնականում սրբավայրերում էին մորթվում, կամ էլ նախօրոք մորթած տանում էին հետները. «Դեպի մոտակա սրբավայրեր ուխտագնացությունները պարտադիր էին: Ուխտավորներն օրերով մնում էին սրբավայրերում, ուրախանում, աղոթում սրբերին բարօրության համար»:

Ազգագրագետը ցավով նշեց, որ այժմ տոնն այլակերպվել է, միայն իրար վրա ջուր ցանելով է արտահայտվում, մինչդեռ հայերի համար օրը եղել է իսկական տոն՝ անկախ սոցիալ-տնտեսական վիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում