Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Եթե ՀՀԿ-ի գոնե այս խոսքը գործ մնա

ՀՀԿ գործկոմի նիստից հետո այդ կուսակցության ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանը հայտարարել  է, որ քննարկել են Երևանում ստեղծված իրավիճակը: Նա ասել է, որ իշխանության դիրքորոշումը մեկն է՝ խնդիրը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում, և չպետք է լինեն զոհեր: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը:

Իշխանությունների այս մոտեցումը երևի թե այն եզակի մոտեցումներից է, որ կարելի է ողջունել: Եթե, իհարկե, իշխանությունները մինչև վերջ հավատարիմ մնան այդ սկզբունքին և զոհեր թույլ չտալու մոտեցմանը:

Այստեղ իհարկե կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները ներկայիս գործընթացը չեն դիտարկում առանձնապես վտանգավոր և պատրաստ են խաղալ առկա մթնոլորտի շրջանակում: Այսինքն՝ ՀՀԿ գործկոմի նիստից հետո արված հայտարարությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունները ներկայիս վիճակում իրենց չեն տեսնում անելանելի իրադրության մեջ և տեսնում են գործողությունների, անելիքի հնարավորություններ: Եվս մեկ անգամ կրկնենք, որ ՀՀԿ-ն, իշխանությունը, Սերժ Սարգսյանը, շատ բան են ասել այս տարիներին, բայց նրանց ասածն ու արածը միմյանց հետ կապ չեն ունեցել և հանգեցրել են հենց նման ծայրահեղ իրողությունների: Մյուս կողմից, Նաղդալյանը հայտարարել է, որ զիջումների մասին խոսելը այժմ ժամանակավրեպ է, քանի որ կարևորը խնդիրը հանգուցալուծելն է: Իսկ հնարավո՞ր է հանգուցալուծել խնդիրը առանց զիջումների: Մյուս կողմից, սակայն, պետք է խոստովանել, որ այս հարցում իհարկե իրավիճակն անելանելի է թվում, և զիջումներն իսկապես անհնարին են թվում, համենայն դեպս այն շրջանակներում, որոնցում ծավալվում են իրադարձությունները հուլիսի 17-ից ի վեր: Եվ այս իմաստով գուցե իսկապես շատ կարևոր է չխոսել զիջումների մասին, ըստ էության ավելի շատ հենց այդ կատեգորիաներով ձևակերպումներից խուսափելու մասով, որովհետև նմանօրինակ արտահայտությունները նպաստում են իրավիճակը ավելի կարծրացնելուն, քան հանգուցալուծմանը նպաստելուն՝ խաղաղ հանգուցալուծմանը:

Ընդհանրապես, ներկայումս երևի թե պետք է առաջնորդվել մի սկզբունքով՝ բժշկական սկզբունքով. մի՛ վնասիր: Եվ այսօր բոլորիս գործողություններում երևի թե պետք է լինի առաջնորդող հենց այս սկզբունքը՝ վնաս չհասցնել անարյուն հանգուցալուծման հեռանկարին, որը կա առնվազն դեռ այնքան, որքան ժամանակ որ չկա արնահեղություն:

Եվ այստեղ, եթե խաղաղ հանգուցալուծման մասին հայտարարությունները կեղծավորություն, արհեստականություն չեն, եթե դրանք իսկապես գալիս են առաջին հերթին «Սասնա ծռերի» տղաների կյանքի անվտանգության մտահոգությունից, եթե դա իսկապես գալիս է պետության ապագայի համար մտահոգությունից, պետք է երևի թե սկզբունքորեն խուսափել իրավիճակի գնահատման հարցում հաղթանակի և պարտության, զիջել-չզիջելու մասին ձևակերպումներից, անկախ, թե որ կողմին է դա վերաբերելու: Այդ ձևակերպումները առաջացնում են հավելյալ արգելքներ՝ մտավոր, հոգեբանական, քաղաքական: Այդ կատեգորիաները արգելակում են գործընթացը, խորացնում են դիմակայությունը: Դրանք ստեղծում են մի մթնոլորտ, որում բանակցության հեռանկարները լղոզվում են և մշուշոտվում:

Ի վերջո, մի բան պետք է արձանագրել մեկընդմիշտ. հանգուցալուծումը չպետք է լինի հաղթանակի կամ պարտության դրոշմով: Արդեն իսկ առկա է բոլոր կողմերի պարտությունը, մնում է, որ իրավիճակը չխորանա գոնե Հայաստանի կապիտուլյացիայի աստիճան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում