Սիրիայի շրջափակված և դժվար հասանելի շրջաններում ապրող ավելի քան 1,1 մլն մարդ այս տարի հումանիտար օգնություն է ստացել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացիայի վարչությանը:
ՄԱԿ-ը և նրա գործընկերները 105 հումանիտար շարասյուն են ուղարկել, օգնություն է հասցվել 1 113 575 մարդու համար, ներառյալ՝ մոտ 655 000 մարդու դժվար հասանելի շրջաններում, նշում է վարչությունը:
«Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարությամբ օդից բեռների նետման 82 գործողություն է իրականացվել երկրի արևմուտքում Դեյր-էզ-Զորի պաշարված շրջաններում, 1470 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ են հասցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս տվյալները ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացիայի վարչությունը ներկայացրել է այսօր Ժնևում տեղի ունեցած՝ Սիրիայում հումանիտար հարցերով նպատակային աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ: