«Ցավոք սրտի գործնականում որեւէ իրական բանակցություն էլ չի եղել։ Իրականում իշխանությունը միակողմանի պահանջ է ներկայացրել՝ զինաթափվել։ Բայց բանակցությունը կողմերի ներկայացրած պահանջները քննարկելն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԽ անդամ Հրաչիկ Միրզոյանը։
Նրա խոսքով «Սասնա ծռեր»-ի ներկայացրած պահանջները միանգամայն կատարման ենթակա են, ոչ մի տարօրինակ բան չկա։ «Այսօր մենք հասկացել ենք, որ համակարգն է մեր երկրի թշվառության պատճառը։ Ես զարմացած եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ երկրի ղեկին այլևս Սերժ Սարգսյանը չի լինեու։ Փառք Աստծո մեր ժողովրդի արգանդը չի չորացել և մենք ունենք առաջնոդներ, խելացի մարդիկ, ովքեր պատրաստի նախագահներ են»,-հավելեց ՀԽ անդամը։
Միրզոյանը ԱԱԾ-ի կողմից տարածված ձայնագրությունը միակողմանի և մոնտաժված է համարում։ «Ես վաղուց դադարել եմ հավատալ ԱԱԾ-ին, որը մեր պետության և մեր ժողովրդի շահերի ներկայացնողը չէ։ Նրանք դավադիր կերպով բանակցության կանչեցին և գնդակահարեցին Պավլիկին։ Սա է ԱԱԾ-ի գործելաոճը»,-ասաց մեր զրուցակիցը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում