Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Պետության աչքը մի հանեք

Իրադարձությունները ՊՊԾ գնդի շուրջ լիովին նոր ընթացք են ստանում: Դրանց ամբողջական պատկերը և բնույթը հասկանալը դառնում է ավելի ու ավելի դժվար, քանի որ հասարակությունը հայտնվել է մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ «Սասնա ծռերի» տեղեկատվական խաչաձև հոսքերի տակ, որոնք էլ ավելի թեժ ինքնահոսով գեներացվում են սոցիալական ցանցերի միջոցով:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հայտարարել է, որ «Սասնա ծռերի» քաղաքական լեգիտիմացման փուլը համարում են հաջողությամբ ավարտված և երեկոյան Խորենացու փողոցում հանրահավաքի ընթացքում կքննարկեն հաջորդ ուղղությունը:

Մի կողմ դնենք այն, թե ինչ է ստացվելու Խորենացու փողոցում, որտեղ ոստիկանությունն արդեն իսկ թույլ չի տալիս քաղաքացիների կուտակումներ: Ենիգոմշյանն էլ հայտարարում է, որ անելու են հանրահավաքը այնտեղ, և սա բախման լուրջ հավանականություն է: Սակայն սրանից զատ պարզվում է, որ առաջին փուլի ավարտի մասին հայտարարվում է, իսկ ահա երկրորդ փուլի մասին որոշակիություն չկա, և այն պետք է որոշվի համատեղ: Համատեղ որոշումները, որպես կանոն, բերում են լավագույն դեպքում քաոսի, վատագույն դեպքում՝ իրավիճակի լարման: Առանց այդ էլ մինչ այժմ եղած լարումը արդեն իսկ ահռելի բեռ է պետության համար, նոր լարումը կարող է դառնալ անտանելի բեռ:

Եվ այդ ամենը ծրագրային անորոշության պայմաններում, երբ ակնհայտ է, որ առաջացել է հաջորդ քայլի տոտալ ճգնաժամ: Այդ ֆոնին ի հայտ են գալիս նոր երանգներ, որոնք ինչ-որ առումով արդեն վկայում են իրադարձությունների տարերայնության և հունից դուրս գալու մասին:

Խոսքը վերաբերում է բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցածին: Իշխանությունը հայտարարում է, որ նրանք պատանդ են, ՀԽ ներկայացուցիչն ասում է, որ պատանդ չեն, այլ պարզապես «Սասնա ծռերը» պահանջում են շուրջօրյա բուժական հերթապահություն: Սակայն փաստ է, որ չի հերքվում գնդի տարածքում բժիշկների, այսպես ասած, կամազրկման իրողությունը: Իսկ դա արդեն նոր և ըստ էության խիստ անցանկալի բնութագրական երանգներ կարող է տալ իրավիճակին՝ մինչև անգամ առաջին օրերին շրջանառված, սակայն հետո հասարակական ճնշման տակ դուրս մղված ահաբեկչություն բնորոշումը, որի ներքո իշխանությունները կարող են անցնել ուժային ավելի ինտենսիվ գործողությունների: Եվ սա կարող է լինել այն տարերայնության հետևանքը, որի աղբյուր ըստ էության ծառայեց Խորենացում ձևավորված հարթակային գործընթացը, որը ունքը շինելու փոխարեն՝ սպառնում է, կամա թե ակամա, հանել աչքը: Այսինքն՝ այն քաոսը, որը երեկ ստեղծվել էր Խորենացու փողոցում՝ այսպես ասած հարթակի շուրջ, ըստ էության կարող է արդեն տարածվել ընդհանուր իրավիճակի վրա, արդեն նաև զինված դիմակայության շրջանակում: Այսինքն՝ կարող է տեղի ունենալ պատճառահետևանքային իսկապես արատավոր մի շղթա. Սասնա ծռերի քայլի արդյունքում ձևավորվեց հարթակը, սակայն հարթակը ըստ էության առայժմ իրավիճակը հանգուցալուծման ճանապարհներով սնուցելու փոխարեն՝ կարողացել է «սնուցել» միայն քաոսով, ինչը հղի է իսկապես ծանր հետևանքներով:

Առկա է պատասխանատվության չափազանց լուրջ խնդիր: Որքան էլ այն առաջին հերթին դրված է իշխանությունների վրա, այնուհանդերձ բոլորովին նորություն չէ պետական պատասխանատվության բացակայությունն իշխանական համակարգում, և եթե դա բացակայեց նաև հակառակ կողմում, հասարակական շրջանակներում, ապա աչքը իսկապես դուրս կգա՝ դուրս կգա պետության, ոչ թե իշխանության աչքը:

Հերոսի ու դավաճանի մանկամիտ խաղը պետք է դադարեցնել, ու պետք է դադարեցնել նաև անձնազոհության գնացած տղաներին այդ խաղի պատանդ դարձնելու հասարակական մթնոլորտը, առաջին հերթին՝ անձնազոհության գնացած տղաների կյանքը փրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում