Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվում է Թուրքիայի նախագահի ռազմական խորհրդականի պաշտոնը:
Այդ մասին հեռուստաալիքին հայտնել են պետության ղեկավարի աշխատակազմում նրա աղբյուրները: Որպես նման որոշման կայացման հիմք է ընդունվում այն փաստը, որ ներկա դրությամբ կալանքի տակ է վերցվել նախագահի ռազմական խորհրդական, գնդապետ Ալի Յազըջըն, որը մասնակից է ռազմական հեղաշրջման փորձին:
Բացի դրանից՝ խստացվելու են Անկարայում նախագահական նստավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: