ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուների հարցով Անվտանգության խորհրդի քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կորո Բեշոյին:
«Երկրորդ քվեարկությոնը Անվտանգության խորհրդում տեղի կունենա օգոստոսի 5-ին»,- լրագրողներին ՄԱԿ-ում ասել է Բեշոն:
ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում 12 թեկնածուների հարցով առաջին գաղտնի քվեարկությունն Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել հուլիսի 21-ին: Ըստ առկա տեղեկության՝ առաջին փուլից հետո առաջատար է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը, երկրորդ տեղում է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը։
Գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Անվտանգության խորհրդի առաջարկությամբ: ԱԽ անդամները, ինչպես սպասվում է, պետք է միասնական թեկնածուի հարցում կողմնորոշվեն մինչև հոկտեմբեր, սակայն գործընթացի ֆիքսված ժամկետներ չկան: