Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Նրանք պարտվել են, քանի որ հակառուսական կոչեր չեն հնչում. Իգոր Մուրադյան

«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը հիմնական պատճառը չէ, դա առիթ է պարզապես։ Նույն բանը կարող էր լինել առանց այդ պատճառի։ Հանրապետությունը փլուզվում է, իշխանությունն այդ հանրապետությունում ևս փլուզվում է. ով այդպես չի մտածում՝ պատկանում է այդ իշխանությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը։ Նրա խոսքով՝ հայ ազգը, չգիտես ինչու, ունակ չեղավ կայուն պետականություն ունենալ, ունակ չեղավ անկախության և ինքնիշխանության, ունակ չէ նաև հեղաշրջում իրականացնելու։

«Այն, ինչ տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում, պարզապես ապստամբություններ էին, գուցեև մեծ ապստամբություններ, բայց ոչ հաստատ հեղափոխություն, դա բոլորովին այլ բան է։ Հիմա նույն բանն է տեղի ունենում: Ես հեռախոսով խոսել եմ նրանց հետ, նրանք կարծում են, որ տեղի ունեցածը պետք է ժողովրդի ոգևորությունը մեծացնի, նրանց մղի հեղափոխության, բայց դա տեղի չի ունենում, ցավոք։ Այն  ամբոխը, որ հավաքվել է այնտեղ, չասեմ՝ մարգինալ, բայց հաստատ ոչ հեղափոխականներ են։ Ոչ ոք չգիտի՝ ինչ անի, ոչ ոք չգիտի՝ մեկ ժամից ինչ կլինի, վաղը-մյուս օրը ինչ կլինի։ Ելույթ ունեցողները պոպուլիստներ են, նույնիսկ պոպուլիստ ասվածը  լավ է նրանց համար։ Մարդիկ են, ովքեր անելու բան չունեն՝ ոչ մի առաջարկությամբ ու նախաձեռնությամբ  հանդես չեկան։ Այո, հանգստացնում էին մարդկանց , բայց հետո՞։

Հիմա իշխանությունների վիճակը. նրանք շփոթված են, որոշում կայացնելու ունակ չեն։ Եթե սովորական իրավիճակում դա այդքան ակնհայտ չէր, ապա այս իրավիճակն ի ցույց դրեց ավելին, ակնհայտ դարձավ, որ նախագահի կողքի  ոչ մի չինովնիկ չի կարողանում ոչ մի բան անել»,- հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դերին՝ Իգոր Մուրադյանը նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես իր գաղութ, իր սեփականություն, հետևաբար այստեղ ինչ տեղի է ունենում՝ իր հետ է կապված։

«Ի՞նչ տեղի ունեցավ վերջին շրջանում։ Մի քանի սովորական ոտնձգությունների հետ մեկտեղ՝ ՀԱՊԿ, ԵՏՄ, իրենք ստորագրեցին ՀՕՊ համաձայնագիրը։ Ինչի՞ վերածվեց Հայաստանը. մի շատ կոնկրետ բանի՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման ռազմաբազայի։ ՆԱՏՕ-ն դա կարո՞ղ է հավերժ հանդուրժել։ Նոր ծրագիր էր մշակվել՝ նաև մեզ համար, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պետք է համաձայնեինք, ստորագրեին: Դա մեզ կհեռացներ միջազգային մեկուսացումից, Ղարաբաղյան պատերազմից, դա մեզ կհեռացներ տարածքների վերադարձման բանակցություններից , իսկ այդ բանակցություններն այսօր վստահաբար ընթանում են»,- հավելեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում