Twitter-ում հրապարակվել է Գերմանիայի Ռոյտլինգեն քաղաքում մարդկանց խմբի վրա սիրիացի փախստականի՝ մաչետեով կատարած հարձակման տեսանյութը, հայտնում է gazeta.ru-ն: Այնտեղ երևում է, որ տղամարդը, սառը զենքը ձեռքին բռնած, վազում է մարդկանց խմբի մոտ և հարձակվում է նրանց վրա:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել լեզվակռվից հետո: Երիտասարդը մաչետեով սպանել է կնոջը և վիրավորել մոտ գտնվող 2 մարդու:
Ոստիկանությունը բռնել է կասկածյալին: Նա 21 տարեկան է, սպասում է Գերմանիայում Սիրիայից փախստականի կարգավիճակ ստանալուն:
BREAKING VIDEO: Showing the 21 year old Syrian refugee attacking people in #Reutlingen #Germany (credit@70219) pic.twitter.com/d30ngnIGnh
— News_Executive (@News_Executive) July 24, 2016