Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը մյունխենյան դեպքից հետո կոչ է արել սահմանափակել հասանելիությունը զենքին և դրա նկատմամբ սահմանել ավելի խիստ վերահսկողություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուրբաթ երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի շրջանում հրաձգության արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 10, վիրավորվել 27 մարդ:
Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, հրաձիգը եղել է ծագումով Իրանից 18-ամյա երիտասարդը. դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը միայնակ է գործել և արդյունքում, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել: