Խորենացի փողոցում ելույթ ունեցավ նաև Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: «Ես վաղուց հրաժարվել եմ հրապարակներում ելույթ ունենալ, ելույթ չեմ ունեցել մեկ պատճառով՝ 96 թվականի ընտրություններից հետո հասկացել եմ մի բան՝ Հայաստանում հաստատվում է գաղութային մի համակարգ, որ եթե համակարգը չփոխես, փոխես համակարգը կրողներին կմնաս նույն փոսի մեջ: «Սասնա ծռեր» խմբի տղաները նոր խոսք են մտցնում, արդեն գաղությանի ռեժիմի դեմ պայքարի զենք են վերցրել…
Ես առաջարկել եմ ժողովրդի մեջ հեղինակություն վայելող մարդիկ հավաքվեն և երկար քննարկումներ են կատարվել, եկել ենք մի հայտարարության: Հույս ունենք` Նիկոլ Փաշինյանի գնալը ժամանակավոր է, պահը կանցնի և նա կմիանա մեզ»- ասաց Ալբերտ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: