Անջելինա Ջոլին իր կյանքի կեսի ընթացում հետաքրքրվել է միստիկայով, հայտնում է starslife.ru-ն: Այսպես, առաջին անգամ նա ամուսնացել է արյունոտ հագուստով, իսկ նրա ամուսինը սեփական արյունով վերնաշապիկներին գրել է իրենց անունները:
Այժմ նա իր փիլիսոփայությունը ջանում է պարտադրել Բրեդ Փիթին իրենց ամուսնությունը փրկելու համար: Նրանք անսովոր ծես կատարելու համար պետք է մեկնեն ջունգլիներ: Ծեսը պետք է կատարվի գիշերը լիալուսնի տակ: Նրանք պետք է լինեն մերկ, խառնեն իրենց արյան կաթիլները և այն թաղեն հողի մեջ: Ապա մնան այնտեղ մինչև լուսաբաց:
Հետաքրքրիր է, Փիթը քաջություն կունենա՞ այդպիսի քայլ կատարելու համար: