Այս պահին հուլիսի 17-ին գրավված ՊՊծ գնդի տարածքում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի ասուլիսը:
Newsbook.am-ի փոխանցմամբ՝ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշել է, որ բացարձակ սուտ է, որ իրենք հանձնվելու են:
«Մենք այստեղ ներս չենք մտել, որ պատանդներ պահենք և այսօր մենք բոլորին ազատ ենք արձակել»,- նկատել է Ավետիսյանը:
Նա նկատել է, որ այս իրավիճակը պետք է շարունակվի մինիմումը 15 օր, մաքսիմումը՝ մեկ ամիս, և այդ ժամանակի ընթացքում պետք է լինեն խելամիտ լուծումներ: