Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Իշխանությունը միտումնավոր սրում է իրավիճակը՝ ԼՂ հարցը լուծելու համար

«Եթե մենք առանձին՝ միջավայրից կտրված դիտարկենք այս երևույթը, բնականաբար՝ չենք հասկանա, թե սա ինչու տեղի ունեցավ: Իսկ սա տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում սահմանադրական ճանապարհով փոփոխություններ տեղի չեն ունենում»,- գնահատելով «Սասնա ծռեր»-ի գործողությունները՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ եթե ընտրությունների ճանապարհով փոփոխություններ տեղի չեն ունենում, եթե դատական մարմինը փաստացի դադարել է գոյություն ունենալ, եթե ոստիկանությունը իրավապահ մարմնից դարձել է իշխանապահ մարմին, եթե տնտեսական մենաշնորհները վերացնում են մանր ու միջին բիզնեսը, ապա հասարակության մոտ ստեղծվում է դեպրեսիվ հոգեբանություն, և, բնականաբար, դրա դեմ պայքարում են: Այսինքն՝ առաջանում են բացասական լիցքեր, որոնք պետք է ինչ-որ կերպ դուրս գան:

Ինչպես նկատեց Արմեն Բադալյանը, պայքարի ձևերից մեկն էլ զենքով դուրս գալն է, որն, ի դեպ, առկա է շատ այլ հասարակություններում և աջակցություն է ստանում հասարակության փոքր խմբի կողմից, ինչին մենք այս օրերին ականատես եղանք հայկական իրականությունում. «Ամփոփելով՝ ասեմ, որ սա ոչ թե ինչ-որ ահաբեկչություն էր, այլ ապստամբության մի ձև, որ իրականացրին երկրապահները»:

Փորձագետի կարծիքով՝ գոյություն ունի այս հարցի լուծման երկու ճանապարհ՝ բռնի և բանակցային: Մեր զրուցակցի խոսքով՝ հարցի լուծման բռնի ճանապարհը տեխնիկապես հնարավոր չէ, այն կունենա արտաքին քաղաքական և ներքին քաղաքական հետևանքներ. «Արտաքին քաղաքական հետևանքը կլինի այն, որ դա դրսի քաղաքական ուժերին կտա ևս մեկ առիթ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, ՀՀ նախագահը արտաքին աշխարհում այլևս կդառնա մերժելի քաղաքական գործիչ, իսկ Ղարաբաղի հողերի հանձնումը շատ ավելի կհեշտանա Պուտինի ճնշման ներքո»:

Հարցի լուծման բանակցային ճանապարհը, ըստ մեր զրուցակցի, այն է, երբ այդ խումբն ստանա անվտանգության երաշխիք՝ արդար, օբյեկտիվ դատավարություն անցկացնելու համար: Իսկ այդպիսի դատավարություն կարող է կայանալ ոչ թե Հայաստանում, այլ Եվրոպայում՝ ընդգծեց փորձագետը:

Ինչպես նշեց Արմեն Բադալյանը՝ այնպիսի տպավորություն է, կարծես իշխանությունը միտումնավոր սրում է իրավիճակը և բռնություններ գործադրելով՝ ցանկանում է, որ ավելի շատ մարդ դուրս գա փողոց. «Որպեսզի երկրի նախագահը օգոստոսի 8-ին կարողանա Վլադիմիր Պուտինին պատճառաբանել, որ ինքը չի կարող Ղարաբաղի հարցը ստորագրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում