Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Կրեմլի համար ինչ են նշանակում Հայաստանում տեղի ունեցող անկարգությունները. Սերգեյ Մարկեդոնով

Ռուսաստանը պետք է հրաժարվի միակողմանի կողմնորոշումից դեպի Հայաստանի իշխող էլիտա և պրոխորհրդային կարոտախտով վերակառուցի իր փափուկ ուժը բնակչության ակտիվ շերտերի հրատապ խնդիրների հիման վրա։ Իներտ սցենարը հղի է հայկական քաղաքականության ուկրաինացմամբ, ինչը կարող է հրահրել էսկալացիա Լեռնային Ղարաբաղում և ավարտվել ողջ տարածաշրջանում քաոսով։ Այս մասին գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի կայքում։

Չնայած վերջին օրերի հագեցած տեղեկատվական ֆոնին՝ Հայաստանը  նույնպես կարողացավ իր վրա փոքր-ինչ միջազգային ուշադրություն հրավիրել։ Այս անգամ պատճառը ոչ թե ԼՂ-ում ռազմական էսկալացիան է, այլ երկրի ներսում հասարակական-քաղաքական հուզումները։ Երևանում ոստիկանական բաժանմունքի զավթումից սկսվելով՝ դրանք արդեն վերաճել են զանգվածային անկարգությունների՝ բարիկադներով ու վիրավորներով։

Ոստիկանական ստորաբաժանման զավթումը սառցաբեկորի միայն վերին՝ տեսանելի մասն է, որի տակ թաքնվում է այսօրվա Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների բարդ միաձուլումը։ Այլապես այդ զավթումը այդպես էլ կմնար մեկուսի իրադարձություն, այլ ոչ թե կբորբոքեր ողջ երկիրը՝ առաջացնելով զանգվածային ցույցերի ալիք և բախումներ ոստիկանության հետ։

Անսպասելի՞ էր զավթումը, հանկարծագյո՞ւտ՝ արմատականների խմբի կողմից։ Իհարկե, այնտեղ անսպասելիության որոշակի մասնաբաժին կար, սակայն հազիվ թե կարողանանք խոսել այն մասին, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերջին տարիներին աչքի է ընկել առանձնակի կայունությամբ։ Դրա ամենավառ հաստատումը անցած տարվա «էլեկտրամայդանի» ցույցերն են, երբ էլեկտրականության սակագների բարձրացումը հանգեցրեց տևական և զանգվածային ցույցերի երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ Ի դեպ, այդ ցույցերում նույնպես նկատվել են Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները։

Ավելի վաղ՝ 2013-ի հոկտեմբեր-2014 մայիսին, Հայաստանում ցույցեր են անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի անցման դեմ։ Ընդ որում, ո՛չ 2015-ին, ո՛չ 2014-ին ցույցերին չի մասնակցել ոչ մի քաղաքական կուսակցություն նրանցից, ովքեր ներկայացված են հանրապետության Ազգային ժողովում կամ Երևանի ավագանու խորհրդում։ Այսօր նույնպես ցուցարարները ոչ այնքան աջակցում են կոնկրետ առաջնորդների կամ պատանդների զավթմանը, որքան դժգոհ են գործող իշխանությունից։ Հայաստանում մարդիկ սկզբունքորեն սովորել են շատ ակտիվորեն իրենց բողոքն արտահայտել։ Գրեթե ոչ մի նախագահական ընտրություն Հայաստանում չի անցել փողոցի կարծիքի հետ առանց դրա արդյունքների ստուգման։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները նույնիսկ պատմության մեջ են անցել «արյունոտ շաբաթ» անվան ներքո։

Ողջ հետխորհրդային շրջանի ընթացքում Հայաստանի առաջնորդներին հաջողվել է հաղթահարել նման ճգնաժամերը։ Այդպես եղել է 1996-ի, 2003-ի, 2008-ի ընտրություններից հետո կամ անցած տարվա «Էլեկտրամայդանի» ժամանակ։ Դրա համար կիրառվել են տարբեր մեթոդներ՝ ընդդիմադիրներին իրենց կողմ ձգելուց և մասնակի զիջումներից մինչև կոշտ վարչական ճնշում և նույնիսկ քաղաքական հետապնդումներ։  Սակայն այդ տարիներին Հայաստանում այդպես էլ չի հաջողվել ստեղծել իշխանության քաղաքակիրթ փոխանցման և էլիտաների թարմացման ընթացակարգ։ Արդյունքում հայկական հասարակությունում լայնորեն տարածվել է  փոփոխությունների ինքնատիպ ֆետիշացումը։ Առկա կարգի փոփոխումը դառնում է  ինքնանպատակ, իսկ հարցի գինը լրջորեն հաշվի չի առնվում։ Դատարկ հարց է, թե որքանով են պատրաստ «Նախախորհրդարանի» կամ «Սասնա ծռերի» կողմնակիցները լուծելու տնտեսության, սոցիալական ոլորտի, արտաքին քաղաքականության խնդիրները։ Որքանո՞վ է համապատասխանում նրանց պատրաստվածությունը պետության կառավարման հանձնարարություններին։

Սակայն այսօր իշխանությունների դեմ աշխատում են մի քանի նոր գործոններ, որոնցից ավելի բարդ է ազատվելը։ Առաջին հերթին դա սերնդափոխությունն է։  Ակտիվ հասարակական կյանք են աստիճանաբար գալիս մարդիկ, ովքեր ծնվել են ԽՍՀՄ փլուզման նախաշեմին կամ արդեն փլուզումից հետո, այդ իսկ պատճառով չեն իմանում որևէ այլ իրողություն՝ ազգային անկախությունից բացի։ Նրանց պահանջները կրում են, որպես կանոն, մաքսիմալիստական բնույթ, իսկ ներկայացվածությունն իշխանությունում, մեղմ ասած, աննշան է։ Կարելի է խոսել այն մասին, որ իրենց պատկերացումները ապագայի մասին մշուշոտ են և անորոշ, սակայն նրանց հետ հաշվի չնստելը տարեցտարի ավելի է բարդանում։

Այսպիսով՝ բավարարված չէ երկրի ապագայի այլընտրանքային տեսլականի հայցը։ Փոփոխությունների ձգտումը գրեթե ներկայացված չէ Հայաստանի քաղաքական էլիտայում,  որը ձևավորվել է դեռևս խորհրդային ժամանակներում և կողմնորոշված է բարդ բյուրոկրատական հաշվեկշիռների պահպանմանը, այլ ոչ թե զարգացմանը։ Առկա կուսակցական-քաղաքական սպեկտրը չի տալիս ո՛չ հստակ ծրագրեր, ո՛չ վառ առաջնորդներ։

Այստեղ առաջ է գալիս արմատականության պահանջարկը՝ ներառյալ նաև բռնի գործողությունների և ահաբեկչության, որը չափազանց վտանգավոր է Հայաստանի գոյության համար։ Եվ այդ թեզն ամենևին չափազանցություն չէ ԼՂ-ում չկարգավորված հակամարտության  և Հայաստանի առկա մեկուսացման պայմաններում։  Նրա 4 սահմաններից 2-ը (թուրքական և ադրբեջանական) փակ են, իսկ մյուս երկուսը՝ (վրացականն ու իրանականը) Ռուսաստանի հետ Վրաստանի և Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների առանձնահատկությունների պատճառով նույնպես բավականին խնդրահարույց պատուհաններ են դեպի արտաքին աշխարհ։

Այդ իսկ պատճառով պետք չէ թերագնահատել ԼՂ ապրիլյան էսկալացիայի դերն այսօրվա ցույցերում։ Քննադատների տեսանկյունից՝ հայկական իշխանությունները այն ժամանակ չեն դրսևորել բավականին կոշտություն՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը։ Դրա հետ է կապված նաև ԼՂ վետերանների մասնակցությունը ոստիկանական ստորաբաժանման զավթման գործում։

Ռուսաստանի դերը

Այն, ինչ Մոսկվան փորձում է հավասարակշռել Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ հայ քաղաքական և հասարակական գործիչների չի գոհացնում, նրանք հարաբերություններում պարզություն են պահանջում։ Հավանաբար այդ դժգոհությունը կարող էր քնած ռեժիմում մնալ, եթե չլիներ Ղարաբաղում բռնության վերջին բռնկումը, որտեղ ադրբեջանական բանակը կիրառեց Ռուսաստանից ձեռք բերված զենքը։ Որքան էլ ասեն, որ Ադրբեջանն ունի սպառազինության 4 հիմնական մատակարար (Ռուսաստանից բացի՝ Ուկրաինա, Իսրայել և Թուրքիա), Հայաստանում միևնույն է՝ շատերը վստահ են, որ Ռուսաստանի նման վարքն անթույլատրելի է՝ հատկապես, երբ Հայաստանը Անդրկովկասի միակ երկիրն է, որը համաձայնել է մասնակցել Մոսկվայի եվրասիական ինտեգրացիոն նախագծերին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ)։

Հայաստանի տարածքում՝ Գյումրիում է գտնվում ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմաբազան, իսկ ռուս սահմանապահները իրենց հայ գործընկերների հետ պահպանում են Հայաստանի սահմանը։ Եվ վերջապես, հայկական սփյուռքի ամենաստվար զանգվածը (մոտ 1.2 մլն մարդ) բնակվում է Ռուսաստանում։ Այդ ամենը, նաև այն, որ Կրեմլը սերտորեն համագործակցում է գործող իշխանության հետ և գրեթե անտեսում ընդդիմադիրներին և իրավապաշտպաններին, ստեղծում է Ռուսաստանի կայուն բացասական կերպար, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մոտ, ովքեր չունեն խորհրդային փորձ և ընկալում են Ռուսաստանը որպես արտաքին դերակատարներից մեկը։

Արդյունքում բողոքի ցույցերը Հայաստանում ուղեկցվում են  Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատությամբ։ Այսօր այդ հայացքները գերակա անվանել չի կարելի, սակայն հենվել Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում նախկին իներցիայի վրա, արդեն հնարավոր չէ։ Որքան հնարավոր է՝ կարելի է ասել (և դա արդար կլինի), որ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար չի ներկայացնում այլընտրանք Ռուսաստանին (հենց թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան մտնում է ՆԱՏՕ-ի մեջ), իսկ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ կարգավորման գործում։ Սակայն հայկական ուղղությամբ առանց ռուսական քաղաքականության փոխակերպման գործն առաջ չի գնա։

Ռուսաստանը պետք է հրաժարվի միակողմանի կողմնորոշումից դեպի իշխող էլիտա և պրոխորհրդային կարոտախտով զբաղվի իր փափուկ ուժի վերակառուցմամբ՝ երկրի բնակչության ակտիվ շերտերի հրատապ խնդիրների հիման վրա։ Լճացած սցենարը հղի է հայկական քաղաքականության ուկրաինացմամբ, ինչը կրկնակի ռիսկային է ԼՂ-ում չլուծված հակամարտության պատճառով։ Չէ՞ որ ցանկացած անկայունություն Հայաստանի ներսում կարող է ավարտվել շփման գծում դիմակայության  սրմամբ, արտաքին ուժերի միջամտությամբ և արդեն ոչ թե մեկ երկրում, այլ ողջ տարածաշրջանում քաոսի աճով։

Ղարաբաղյան հակամարտությունը որոշակիորեն հանդես է գալիս նաև որպես զսպման գործոն։ Հայաստանի քաղաքական ուժերը, ներառյալ նույնիսկ արմատական ազգայնականները, մտավախություն ունեն, որ գժտությունները երկրի ներսում կհրահրեն իրենց աշխարհաքաղաքական հակառակորդներին վճռական գործողությունների։ Իսկ դա կարող է վտանգի տակ դնել Հայաստանի ազգային պետականությունը, այլ ոչ միայն առանձին քաղաքական գործչի անձնական կենսագրությունը։ Այլ հարց է, որ հավերժ շահարկել այդ սյուժեն չի ստացվի, և վաղ թե ուշ Հայաստանը միևնույն է՝ ստիպված կլինի լուծել այդ քաղաքական գործիչների հետ կապված խնդիրները՝ եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում