Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Ծառայակցի հետ սեքսուալ գործողությունը նկարահանել է ու գումարներ շորթել. Հուսահատված զինվորը դանակի հարվածներ է հասցրել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Բ.-ի և Արթուր Ս.-ի (անունները փոխված են) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Արմենը՝ պարտադիր զինծառայության մեջ գտնվելով, համածառայող, 22-ամյա Արթուրից պարբերաբար շորթում է կատարել՝ սպառնալով զորամասում նրա մասին արատավորող տեղեկություններ տարածել՝ հրապարակել Արթուրի նկատմամբ իր կատարած սեքսուալ գործողությունների տեսագրությունները՝ իր իսկ ձեռքով տեսագրած, և այդպիսով՝ Արթուրի համար զորամասում անբարենպաստ պայմաններ ստեղծել:

2014 թվականի դեկտեմբերի 7-ին Արմենը Արթուրից պահանջել ու ստացել է 15 հազար դրամ: Դեկտեմբերի 12-ին նա Արթուրից նույն սպառնալիքներով պահանջել ու ստացել է 30 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 16-ին կամ 17-ին Արմենը Արթուրից արդեն պահանջել է 300 հազար դրամ:

Արմենի՝ պարբերաբար աճող պահանջներին ի պատասխան՝ Արթուրը 2014 թվականի դեկտեմբերի 29-ի կեսգիշերին զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքը շրջանցելով՝ մուտք է գործել զորամասի տարածք:

Գիշերվա ժամը 4-ի սահմաններում նա շինություններից մեկի մոտ զրուցել է Արմեն Բ.-ի հետ: Զրույցի ընթացքում Արթուրը գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակը և դրանով հարվածել է Արմենի դեմքին, ապա հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով ձախ թոքի վնասվածք ու Արմենի առողջությանը հասցնելով ծանր վնաս:

Արմենն ու Արթուրը արդեն զինծառայողներ չեն, պահեստազոր են արձակվել:

Արմեն Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել մի քանի դրվագ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Արթուր Ս.-ին՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 327.6 հոդվածի 1-ին մասերով:

Արմեն Բ.-ն վերջին  հաշվով դատապարտվել  է 1 տարի ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը կհաշվվի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, երբ դատապարտյալը փաստացի արգելանքի տակ կառնվի:

Արթուր Ս.-ն վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Կալանքի տակ գտնվող Արթուրը դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը՝ ամբաստանյալ Արթուրի մասով, և ամբաստանյալ  Արմեն Բ.-ի շահերի պաշտպանը:

Մեղադրողի կարծիքով՝ ամբաստանյալ Արթուրի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը անհիմն է: Դատարանը հաշվի է առել գործում առկա մեղմացնող հանգամանքները՝ հանցանքն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները խախտելով կատարելը, հանցագործության բացահայտմանն աջակցելը:

Բայց, ըստ մեղադրողի, դատարանը հաշվի չի առել , որ մեղմացնող հանգամանքների առկայությունը «չի վերացնում հանցագործության և անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը»:

Մեղադրողը նշել է, թե քրեական գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արթուրն ուղղակի դիտավորությամբ առողջության ծանր վնաս է հասցրել Արմենին, այսինքն՝ մեղադրողի պնդմամբ՝ խոսք չի կարող լինել անհրաժեշտ պաշտպանության մասին:

Ի վերջո, դատարանը հենց իր կայացրած դատական ակտում Արթուրին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու, ոչ թե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարած արարքի համար:

Մեղադրողը միջնորդել է Արթուր Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել… 5 տարի ազատազրկման, հաշվակցել նախնական կալանքի տակ գտնված ժամանակը ու վերջնական պատիժ սահմանել 4 տարի 1 ամիս 16 օր ազատազրկումը:

Ամբաստանյալ Արմեն Բ.-ի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ իր պաշտպանյալին իրական ազատազրկման դատապարտելը չի համապատասխանում նրա կողմից կատարած արարքի ծանրությանն ու նրա անձին:

Դատարանը, ըստ պաշտպանի, փաստել է իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի քանի հանգամանքներ, ինչպես նաև՝ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սակայն պատիժ նշանակելիս չի անդրադարձել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին: Սա այն դեպքում՝ նշել է պաշտպանը, որ դատարանը գործով հաստատված է համարել նաև օրենքով չմատնանշված այլ մեղմացնող հանգամանք՝ մասնավորապես՝ ամբաստանյալ Արմեն Բ.-ն իր գործողությունների համար որպես «պատիժ»՝ ծանր մարմնական վնասվածք է ստացել:

Պաշտպանը նշել է, թե Արմեն Բ.-ն արդեն ուղղվել է, հաշտվել է գործով մյուս ամբաստանյալ Արթուրի հետ, վերջինս բողոք, պահանջ չունի:

Պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալ Արմեն Բ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր և օրինական է գնահատել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, դատարանի կայացրած եզրահանգումները՝ մասնավորապես՝ որ ամբաստանյալ Արթուր Ս.-ն ծանր հանցագործություն է կատարել՝ Արմեն Բ.-ի վարքագծի հանցավորությամբ պայմանավորված:

Դատարանը եզրակացրել է, որ դատական ակտում Արմեն Բ.-ի վերաբերյալ թվարկված մեղմացնող հանգամանքները չեն նվազեցնում նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Նա իր հակաբարոյական ու հակաօրինական արարքներով համածառայող երիտասարդին հասցրել է ծանր հանցանքի կատարման…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքները:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում՝ պատժի մասում, վերաքննիչ դատարանը վերացրեց անհստակությունը՝ ամբաստանյալ Արթուր Ս.-ի նկատմամբ սահմանված պատժին հաշվակցեց նրա՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակը և վերջին հաշվով Արթուրին դատապարտեց 2 տարի 1 ամիս 16  օր ազատազրկման՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումն ու 3 տարի ժամկետով փորձաշրջանի նշանակումը:

Մնացած մասով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողնվեց անփոփոխ:

Ամբաստանյալ Արմեն Բ.-ն, բացի տուգանքից, նաև 1 տարի իրական ազատազրկման կդատապարտվի, պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում