«Պայմանագրերը 80 տոկոսով կնքված են, կատարման փուլում են: Թողնենք այդ ընթացքը հանգիստ ընթանա: Ընթացքը չի ձգձգվում, վարկային պրոցեսները միշտ էլ նման ընթացակարգեր են ունենում, կանխիկ միջոցներով ձեռքբերումներն ավելի արագ են լինում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից 200 մլն դոլարի վարկով տրամադրվելիք զենքի ուշացմանը, ասաց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Անդրադառնալով Թևան Պողոսյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած հարցին՝ որքանո՞վ է մեր դուխը հերիքելու, որ ՀՕՊ համակարգի կիրառման որոշում կայացնենք՝ առանց հրամանի սպասելու, Արա Նազարյանը նշեց. «Մեր դուխը հիմա էլ է հերիքում, էն ժամանակ էլ կհերիքի, մենք ինքնուրույն պետք է ամենի ինչ պլանավորենք, սա ուղղակի լրացուցիչ ռեսուրս է, որից չենք հրաժարվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: