Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Այս ամենից ինչ-որ մութ գործարքի տհաճ հոտ է գալիս. Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում ԼՂ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում կայացած՝ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպման արդյունքները, ընդունված հայտարարությունը։

– ԱՀ, ՌԴ ու ՀՀ ղեկավարների համատեղ հայտարարությունն աչքի է ընկնում միայն մեկ իրապես կարևոր նորամուծությամբ՝ այնտեղ ասվում է, որ հակամարտության կարգավորման հարցով զբաղվելու միջազգային մանդատ ստացած Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ շարունակաբար տեղի են ունենալու նաև ԱՀ-ՌԴ-ՀՀ նախագահների մակարդակով անցկացվող հանդիպումներ, որոնք ևս կոչված են լինելու նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա արդեն որոշակի երկվություն է հաղորդում բանակցային գործընթացի շուրջ ձևավորվող նոր իրավիճակին, քանի որ ստացվում է այնպես, որ ՄԽ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ կողմից, այդ թվում նաև իր իսկ՝ պաշտոնական Մոսկվայի կողմից, հաստատված միջազգային ձևաչափից դուրս մեկ ուրիշ բանակցային ձևաչափ է ներդնում, և տրամաբանությունը հուշում է, որ այդ նոր ձևաչափի շրջանակներում նա հույս ունի գլուխ բերել այն, ինչը չէր հաջողվում անել ՄԽ գործունեության շրջանակներում: Այս ամենից, ինչ խոսք, ինչ-որ մութ գործարքի տհաճ հոտ է գալիս: Մենք, ամեն դեպքում, պետք է հիշենք, որ ապրիլյան ռազմագործողության արդյունքում կորսված տարածքներից պարոն Սերժ Սարգսյանը և ՀՀ գործող ողջ քաղաքական ղեկավարությունը՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Հարությունյանը, բանակը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արտգործնախարարությունը և խորհրդարանի նույնիսկ ընդդիմադիր հատվածի մեծամասնությունն առանց աչքը թարթելու հրաժարվել են, և այստեղ խնդիրն անգամ այն չէ, թե այդ տարածքն ինչ չափեր է ունեցել, այլ այն, որ մարդիկ այդ կերպ քաղաքական առումով են բոլոր տարածքները մաս-մաս կամ միանվագ հանձնելու դուռը բացել:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում հարգել իրենց պայմանավորվածությունները, որ տեղ են գտել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների հայտարարություններում:

Ինչպե՞ս եք գնահատում համանախագահների տարածած վերջին կոչը։ Ի՞նչ է այն նշանակում, եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը երբեք չի ընդդիմացել Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը, և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Արդյոք այս կոչը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո նշանակո՞ւմ է, որ այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ դժվարություններ կան:

– Այս կոչը մեզ թեև տանում է ենթադրությունների դաշտ, սակայն, այնուամենայնիվ, թույլ է տալիս նաև տրամաբանության վրա հիմնված որոշ եզրահանգումներ անել: Համանախագահները կոչ են անում կողմերին չխոչընդոտել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ որոշումների իրականացմանը, ինչը ենթադրել է տալիս, որ նրանք նման մտավախությունների համար հիմքեր ունեն: Միաժամանակ համանախագահները հայտարարում են, որ տեղյակ չեն, թե հակամարտող կողմերից որ մեկն էր նախաձեռնել ապրիլյան ռազմագործողությունը: ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ, դեսպան Ուորլիքը համոզմունք է հայտնել առ այն, որ առնվազն Ռուսաստանը շահագրգռված չէր և չէ պատերազմի վերսկսմամբ: Պատրաստ եմ իր ասածն անվերապահորեն և անկեղծ հրճվանքով ընդունել: Նույն ուրախությամբ ու հրճվանքով կընդունեմ նաև Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի համանման գնահատականը ԱՄՆ-ի վերաբերյալ, եթե պաշտոնական Մոսկվան հարկ համարի այդ մասին հրապարակավ խոսել: Ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ համանախագահները կամ գիտեն, թե ով էր ռազմական գործողությունների վերսկսման նախաձեռնողը ու չեն հայտնում լոկ իրենց հայտնի պատճառներով, կամ էլ համակարծիք չեն այդ հարցում և տարբեր մեղավորների են մատնանշում: Ես գտնում եմ, որ թեև համանախագահները հրապարակավ փոխվստահության և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու միջոցով ատատուս քվոն պահպանելու նախադրյալներն են ձգտում ամրապնդել, այդուհանդերձ՝ կան շատ ազդեցիկ արտաքին ուժեր, որոնք աջակցել են ադրբեջանական զինուժի հարձակման արդյունքների ամրագրման քաղաքական երաշխիքների ստեղծմանն ու ստատուս քվոն ուժային մեթոդներով կրկին խախտելու նախադրյալների մշտական պահպանմանը: Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ համանախագահների մակարդակում խնդրի վերաբերյալ առկա անորոշություններն անխուսափելիորեն հանգեցնելու են նոր բախումների: Ինքներս պետք է վերացնենք այդ կարգի անորոշությունները, բայց դրա համար հայկական կողմերը կարգավորման համատեքստում պետք է վերանայեն սեփական պահվածքը և քաղաքականություն վարեն:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի՝ ԼՂՀ այցելելու մտադրությանը։ Եթե չեմ սխալվում՝ սա աննախադեպ մտադրություն է։ Ի՞նչ կարող է փոխել այդ մտադրությունը։ Կարո՞ղ է դա Գերմանիան առանձնահատուկ դերակատար դարձնել ԼՂ կարգավորման գործընթացում։ կարո՞ղ է այդ այցն ընդհանրապես փոխել իրավիճակ:

– Պարոն Շտայնմայերի՝ Արցախ այցելելու գաղափարը դրական եմ գնահատում՝ չի բացառվում, որ այդ այցը խթան կդառնա պաշտոնական Ստեփանակերտը քաղաքական կոմայից դուրս բերելու համար: Թեև ստիպված եմ ընդգծել, որ այս պահին ոչ միայն ԼՂՀ, այլև ՀՀ ղեկավարությունը նոր իրավիճակում արդյունավետ գործելու համար պիտանի քաղաքական որևէ ծրագիր չունի:

– Ուորլիքը «Ամերիկայի ձայնին» տված վերջին հարցազրույցում առանձնահատուկ նշանակություն է տալիս Ռուսաստանի դերակատարությանը։ Ի՞նչ է դա նշանակում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացել է համաձայնություն՝ մեծացնել Ռուսաստանի դերակատարությունը և ճանաչել նրա գերակայությունը մյուս համանախագահների:

– Քանի որ ներկա փուլում համանախագահները շարունակում են աշխատել հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, իսկ դա ենթադրում է, որ Արցախի ներկայիս սահմանադրական տարածքի 2/3-ը պետք է հանձնվի Ադրբեջանին, ապա չեմ զարմանա, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան նախընտրեն, որպեսզի այդ գործողությունը կամ դրա փորձը կատարվի հենց Ռուսաստանի ճնշման տակ, որպեսզի դա չասոցացվի իրենց անվան հետ և ապագայում, եթե Ռուսաստանը ինչ-ինչ պատճառներով ստիպված լինի հեռանալ Հարավային Կովկասից, հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա այս հիմնական թնջուկով զբաղվելու կարիքն այլևս չլինի, և իրենք էլ հայկական կենսական շահերի ոտնահարման ամբողջ մեղքը բացառապես պաշտոնական Մոսկվայի վրա բարդելու հիմքն ունենան: Իսկ «Ամերիկայի ձայնի» համատեղ՝ հայկական ու ադրբեջանական ծառայություններին հարցազրույց տալն ինքնին խորհրդանշական քայլ է պարոն Ուորլիքի կողմից և որոշակի ազդանշան է պարունակում, որի խորհուրդը, թերևս, այն է, որ ամերիկյան հոգածության տակ գտնվելով՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ունակ կլինեն համագործակցել նույնքան համերաշխ ու ներդաշնակեցված, որչափ դա անում են «Ազատության ձայնի» հայ և ադրբեջանցի լրագրողներն այդ հարցազրույցն ԱՄՆ համանախագահ դեսպանից վերցնելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում