Վաշինգտոնի և Կեյսոյի համալսարանների հետազոտողները NMN անունով պատրաստուկը պատրաստվում են փորձարկել մարդկանց վրա, հայտնում է Тhe Japan News-ը: Ավելի վաղ դեղն արդեն փորձել են մկների վրա:
Հաջորդ ամսվա ընթացքում բժիշկները պլանավորում են այդ դեղը ներարկել տասնյակ առողջ մարդկանց՝ ստուգելու համար, թե կարո՞ղ է այն դանդաղեցնել ծերացման պրոցեսը առանց կողմնակի ազդեցությունների:
NMN-ն խթանում է այն սպիտակուցների արտադրությունը, ինչը տարիքի հետ դանդաղում է: