Այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Այս մասին Արցախից հայտնում է «Առաջին լրատվական»-ի թղթակիցը:Նրան ծեծելուց հետո թողել են փողոցում, շտապօգնության մեքենան մոտեցել է ավելի ուշ:
Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Նա այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում հետազոտվում է բժիշկների կողմից։
Հիվանդանոց են այցելել մի խումբ պատգամավորներ:
Նշենք, որ երեկ Հայկ Խանումյանը ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց Սամվել Բաբայանի աջակիցների հետ միասին պահանջում էր Բաբայանին նշանակել ԼՂՀ պաշտպանության նախարար:
Մանրամասները՝ քիչ անց։