Բրիտանացի երգչուհի Ադելը իտալական Վերոնայում իր համերգին եկած երկրպագուներին խնդրել է դադարել իրենց հեռախոսների խցիկներին նայելուց, այլ հաճույք ստանալ իրական շոուով, հայտնում է Guardian-ը:
«Դուք կարո՞ղ եք դադարել ինձ տեսանկարահանելուց: Քանի որ ես այստեղ կենդանի եմ, իրական կյանքում, դուք կարող եք հաճույք ստանալ իրական շոուից, այլ ոչ թե ձեր խցիկների միջով»,- հայտարարել է Ադելը՝ մատով ցույց տալով երկրպագուհիներից մեկին:
Նա նաև նկարողներին կշտամբել է այն բանում, որ շատերն են ցանկացել կենդանի համերգը դիտել, սակայն դա նրանց չի հաջողվել: