ԱՄՆ-ի տնտեսությունը դադարել է լինել ամենամրցունակը, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին վկայում է շվեյցարական IMD ինստիտուտի վարկանիշը: Վարկանիշի նոր տարբերակի համաձայն` ԱՄՆ-ն առաջին տեղից իջել է երրորդ, իսկ առաջատարը կրկին դարձել է Հոնկոնգը, որը երեք տարի շարունակ ԱՄՆ-ի առաջատարության դեպքում զբաղեցնում էր երկրորդ տեղը:
2016 թվականի վարկանիշում երկրորդ տեղում է Շվեյցարիան, չորրորդը՝ Սինգապուրը, իսկ հինգերորդ տեղում Շվեդիան է, որը բարձրացել է 9-րդ տեղից: Թոփ 10-ում տեղ են գրավել նաև Դանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Կանադան: