Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Ադրբեջանի անկախացումից ի վեր առաջին անգամ է, որ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի անցել Միլլի Մեջլիս

Ադրբեջանի 10 ընդդիմադիր կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ նոյեմբերի 7-ին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններն իշխանության կողմից ամբողջութամբ կեղծվել են, և պահանջել են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այդ մասին հայտնում է BBC-ն: Ադրբեջանական ընդդիմության կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ նոր կազմավորված խորհրդարանն անօրինական է անվանվել:
Ընդդիմության կարծիքով, նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններն իրականում ոչ թե ընտրություն, այլ նշանակման գործողություն են եղել, և նոր կազմավորված խորհրդարանը ոչ թե ընտրողների, այլ իշխող խավի կամքն է ներկայացնում: Ադրբեջանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ներկայացնող այդ 10 կուսակցությունները հայտարարության մեջ նշել են, որ չեն ճանաչում նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ են պահանջում: Տեղական դիտորդները հայտնում են, որ 1991 թվականին Ադրբեջանի անկախացումից հետո առաջին անգամ է, որ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի անցել Միլլի Մեջլիս:
Ընդդիմությունը պնդում է, որ դա հնարավոր է դարձել իշխանության կողմից համընդհանուր կեղծարարության արդյունքում, և որ դրանով Ադրբեջանի իշխանությունը մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը: «Արդեն դատարաններ զանգվածային դիմումներ են սկսվել, և նրանց հիմնական հասցեն լինելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,- կայքին հայտնել է «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքը կասկածանքով էր ընդունվել նաև միջազգային հանրության կողմից: Վերջին օրերին մի շարք ազդեցիկ եվրոպական կառույցներ, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել են, որ Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
Ադրբեջանի իշխանությունը, սակայն, համառում է, թե ընտրությունները լիովին դեմոկրատական են եղել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյա Ալի Հասանովը հայտարարել էր. «Ընտրությունը թափանցիկ ու արդարացի է եղել, և մենք զարմանում ու ցավում ենք այդ հայտարարությունների առթիվ»: Ընտրությունների արդյունքների կեղծման մասին խոսող որոշ թեկնածուներ իրենց մոտ եղած բողոքներն ու ապացույցները ներկայացրել են ԿԸՀ: Այդ ապացույցների մի մասը տեսանյութեր են: Ասվում է, որ ԿԸՀ-ն սկսել է հետազոտել ներկայացված փաստաթղթերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում