Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Լեռը մուկ ծնեց

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ շաքարավազի ոլորտում Սամվել Ալեքսանյանին կարող է տրվել մենաշնորհ: Նախարար Մինասյանն իհարկե խոսել է շատ թեական ընդամենը ասելով, որ առաջարկում է քննարկման գաղափար: Սակայն առաջարկվում է մի գաղափար, որը, մեղմ ասած, չի կարող սովորական համարվել:

Ըստ էության, առաջարկվում է գաղափար, որն իր հիմնարար նշանակությամբ կարող է նույնիսկ «սահմանադրական» լինել: Եվ սա այն է, ինչ Հայաստանի իշխանությունը տնտեսական կյանքում առաջինը հղանում է ապրիլյան պատերազմից հետո, որի ընթացքում ակնհայտ դարձավ Հայաստանի կառավարման անարդյունավետության գերվտանգավոր իրողությունը:

Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած իրողությունները ձևավորեցին հանրային մի շարք պահանջներ, որոնցից առաջնայինը տնտեսական քաղաքականության արդյունավետության շեշտակի բարձրացման հրամայականն էր: Դրանից հետո իշխանությունը հանդես եկավ մի շարք ելույթներով, որոնցից իհարկե ամենաաղմկոտը Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթն էր: Դրանցում, սակայն, ըստ էության, տեսական և հռչակագրային բնույթի հայտարարություններից բացի, որևէ առարկայական կամ կոնկրետ հարցադրում չկար՝ կապված տնտեսական քաղաքականության վեկտորի փոփոխության, տնտեսական խնդիրների հետ:

Այն, որ Հայաստանում պետք է ինչ-որ բան փոխել և փոխել արմատապես, բոլորը գիտեն, իսկ կառավարությունից ակնկալում են ոչ թե փոփոխության մասին հայտարարություններ, այլ կոնկրետ քայլեր: Եվ ահա, ըստ էության, առաջին կոնկրետ քայլը, որի մասին կառավարությունը խոսում է, եղած մենաշնորհները օրինականացնելու փիլիսոփայությունը հանրայնացնելն է: Սա առաջ մղելն իհարկե կախված է հասարակական արձագանքներից, և հավանական է նույնիսկ, որ այդ արձագանքները կստիպեն կառավարությանը հրաժարվել այդ փորձից: Սակայն խնդիրն այն է, որ կառավարությունը կոնկրետանում է հենց այս, առավելագույնը ա՛յս փիլիսոփայության շուրջ: Եվ սա է ամենավտանգավորը՝ կառավարությունն այլ մտածողության, այլ գաղափարի ունակ չէ, այլ լուծում, այլ նշաձողեր չունի, չի պատկերացնում:

Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունը պարզապես ունակ չէ ինքնասպանության: Խնդիրը այն է, որ մենաշնորհը Հայաստանի ոչ թե տնտեսության խնդիրն է, այլ իշխանության, ամբողջ կառավարման համակարգի առանցքային, կոնցեպտուալ գործոններից մեկը: Տնտեսական մենաշնորհը իշխանական մենաշնորհի շարունակությունն է: Ընդ որում՝ օրգանական շարունակությունը: Չկա տնտեսական մենաշնորհ՝ ընկնելու է նաև իշխանական մենաշնորհը: Ընդ որում՝ ոչ թե մեկ կուսակցության իշխանական մենաշնորհը, այլ պարզապես համակարգային իշխանական մենաշնորհը:

Այստեղ կուսակցության կամ խմբի խնդիր չէ, այլ ամբողջական համակարգի, որտեղ բոլորը մեկ նավի վրա են: Հենց դրա համար են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կազմել՝ համակարգը ամրացնելու, ոչ թե համակարգի հիմքերը թուլացնելու համար: Եվ պատահական չէ, որ դաշնակցական նախարարի՝ ըստ էության առաջին կոնցեպտուալ միտքը վերաբերում է հենց դրան: Այդ համակարգում, իշխանության համակարգային մենաշնորհի պայմաններում այլ մտքեր չեն ծնվում՝ չեն ծնվում առնվազն ինքնապաշտպանական բնազդով: Եվ այդ պատճառով է, որ հայկական իշխանական «լեռը» չի կարող այլ բան ծնել, քան մուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում