Ադրբեջանը կավելացնի իր ռազմական հզորությունը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք, իհարկե, ապագայում էլ պետք է ավելացնենք և ավելացնում ենք մեր ռազմական հզորությունը: Ահա արդեն երկար տարիներ ընթանում է բանակաշինության գործընթացը: Բարձր մակարդակի վրա են գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը: Ներկրվում, ինչպես նաև Ադրբեջանում արտադրվում են ամենաժամանակակից զենքեր, տեխնիկա: Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք: Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի առաջատար բանակների թվում է»,- Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամլո ծառայությունը: