Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սերժ Սարգսյանն ընդունել է Էկվադորի Ազգային ժողովի առաջին փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 27-ին ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի առաջին փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ և բովանդակություն են հ աղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշելով, թե տեղյակ է, որ տիկին Ալվարադոյի այցը նախատեսված էր ավելի վաղ՝ ս.թ. ապրիլի 24-ին, որը հետաձգվեց Էկվադորում տեղի ունեցած և մարդկային բազում զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի պատճառով, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Էկվադորի բարեկամ ժողովրդին և հույս հայտնել, որ էկվադորյան իշխանություններին կհաջողվի հնարավորինս կարճ ժամկետներում ամբողջովին վերացնել երկրաշարժի հետևանքները:

ՀՀ Նախագահը Ռոսանա Ալվարադոյի այցը Հայաստան երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման վկայություն է համարել և ողջունել Էկվադորի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ ձևավորելու մտադրությունը, որը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, զգալիորեն կնպաստի միջխորհրդարանական կապերի սերտացմանը և արդյունքում՝ միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Ռոսանա Ալվարադոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը շատ կարևոր է իր երկրի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Էկվադորի սահմանադրության հիմնարար դրույթներից մեկն է՝ բարիդրացիական և լավ հարաբերություններ կառուցել աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների հետ, ուստի իրենք շահագրգռված են եղբայրական ջերմ հարաբերություններ հաստատել բարեկամ հայ ժողովրդի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են փոխգործակցություն զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:

Էկվադորյան պատվիրակության կազմում ողջունելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, ով Պարլատինոյում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի նախաձեռնողներից է, Նախագահ Սերժ Սարգսյանը նրան և այդ նախաձեռնության բոլոր հեղինակներին իր խորին երախտագիտությունն է հայտնել, նշելով, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայոց ցեղասպանութ յան միջազգային ճանաչման և դատապարտման գործում ներդրված ջանքերը:

Նախագահը հաջողություն է մաղթել Էկվադորի խորհրդարանական պատվիրակությանը և հույս հայտնել, որ այն երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զգալի խթան կհանդիսանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում