Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը գաղտնի վերապատրաստում է անցել NASA-ում, որպեսզի միանար 2003 թվականին կործանված «Կոլումբիա» տիեզերանավի առաքելությանը: Այդ մասին հայտնել է The Sun-ը: Չնայած դերասանը մարզվել է և մանրամասն հրահանգավորվել, նրան այն ժամանակ թռիչքի թույլտվություն չեն տվել:
Դերասանը օդաչուի որակավորում է ստացել: NASA-ում նրան սովորեցրել են քայլել սկաֆանդրով և աշխատել իրական պայմանին մոտ պայմաններում: Բացի այդ՝ Կրուզը մտադիր է եղել թռչել Virgin Galactic տիեզերանավով: