Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի SFMoMA թանգարանում 17-ամյա դեռահասն ինքնատիպ խաղարկում է իրականացրել՝ թողնել իր ակնոցը հատակին։ Ցուցահանդեսի այցելուներն այն ընդունել են որպես արտ-օբյեկտ։ Այս մասին փոխանցում է The Independent-ը։
Այցելուները լուսանկարել են այն՝ նույնիսկ չկասկածելով, որ այն չի հանդիսանում ցուցադրության մաս։ Թիջեյ անունով դեռահասն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում մարդիկ հետաքրքրությամբ ուսումնասիրում են կեղծ նմուշը։