Ուկրաինայի իրադարձություններից պետք է պատշաճ եզրակացություններ անել և անցնել տնտեսական և մարդասիրական համագործակցության գոտու ստեղծման՝ Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հոդվածում։
Պետության ղեկավարի խոսքով՝ այդ գործընթացը պետք է հիմնվի հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության վրա։ Այդ ուղու վրա կարևոր քայլ է կոչված դառնալ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցումը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ելնում է ԵՄ-ի հետ իրավահավասար, իսկական գործընկերային երկխոսության անհրաժեշտությունից ամենալայն շրջանակի հարցերում՝ վիզային ազատականացումից մինչև էներգադաշինքի ձևավորում։
Պուտինը մայիսի 27-28-ը պաշտոնական այց կկատարի Հունաստան։