Foxconn ընկերությունը, որը Չինաստանում սմարթֆոններ է հավաքում Apple և Samsung ընկերությունների համար, արտադրությունում ներգրավված 60 հազար աշխատողի փոխարինել է ռոբոտներով։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Կունշանի իշխանությունների՝ հասարակության հետ կապերի պատասխանատու Սյույ Յույլյանին։ Այսպիսով՝ այն կրճատել է աշխատողներին՝ նրանց թիվը 110 հազարից հասցնելով 50 հազարի։
«Ըստ ամենայնի՝ նրա օրինակին կհետևեն նաև այլ ընկերություններ»,- հավելել է նա։
Չինաստանը մասշտաբային ներդրումներ է կատարում ռոբոտացված աշխատակազմի ստեղծման գործում։
2014 թվականի սեպտեմբերին Գուանդուն մարզում տեղակայված 505 ֆաբրիկաներ 640 մլն դոլար են ներդրել ռոբոտների մշակման գործում՝ հազարավոր աշխատակիցների դրանցով փոխարինելու համար։