Ճապոնիայի Սապորո քաղաքի կենտրոնական շուկայի աճուրդում «յուբարի» հայտնի տեսակի 2 սեխ վաճառվել է աննախադեպ գումարով՝ 3 միլիոն իենով (ավելի քան 27 հազար դոլար): Նախորդ ռեկորդը սահմանվել է 2008 թվականին և կազմել $22,7 հազար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Այդ սեխերը գնել է Ամագասակի քաղաքի սուպերմարկետի սեփականատերը, ով մտադիր է այդ սեխերով սկզբում զարդարել իր խանութի ցուցափեղկը, ապա դրանք հանել համացանցային աճուրդի:
Սեխերն ունեն կլոր ձև և առանձնանում են հատուկ կանաչ կեղևով՝ ռելիեֆային դեղին գծերով: Դրանց նարնջագույն միջուկը գնահատվում է նուրբ և յուրահատուկ քաղցր համի համար: