Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ կամավորներին աշխատանքային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը դրական քայլ է, սակայն պետք է կարողանալ այդ երաշխիքները պահել։
«Մարդիկ, որ ռիսկի են գնում, անձնազոհության են գնում, նրանք անընդհատ գտնվում են կյանքի և մահվան եզրին, այդպիսի մարդիկ գոնե թիկունքում պետք է ապահովված լինեն»,- նշեց Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում չպետք է լինի երկրորդ ռազմական ուժ, «ԶՈՒ-ում պետք է պետական մոնոպոլիա լինի: Ոչ մի տեսակի այլ զինվորական կազմակերպություն չպետք է գոյություն ունենա մեր հայրենիքում: Դա վտանգավոր է և անթույլատրելի: Մեր պաշտպանության համակարգի մեջ կարող են լինել կամավորականներ, որոնք պետք է ենթարկվեն հենց զինվորական կանոնադրությանը և զինվորական կարգապահությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: