Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը անհրաժեշտ է համարել Ադրբեջանում բարեփոխումներ անցկացնելը, որոնք ուղղված կլինեն ֆինանսական մատչելիության բարձրացմանը:
Այդ մասին նշված է մայիսի 24-ին ՀԲ-ի հրապարակած հաշվետվությունում, որը պատրաստվել է 4200 մարդկանց շրջանում անցկացված հարցման հիման վրա: Պարզվել է, որ Ադրբեջանում չափահասների միայն 36.4 տոկոսն ունեն բանկային հաշվեհամար:
Զեկույցում նշված է, որ Ադրբեջանը Եվրոպայում ունի բանկային ցանցի ամենացածր ցուցանիշներից մեկը, որը որոշվում է յուրաքանչյուր 1000 չափահաս մարդու բաժին ընկնող բանկային մասնաճյուղերի քանակով:
Համաշխարհային բանկը անբավարար է համարել Ադրբեջանում ժամանակակակից բանկային ծառայությունների զարգացումը և Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ է տվել ընդունել Ֆինանսական գրագիտության ազգային ռազմավարություն, որն ուղղված կլինի բնակչության ֆինանսական գիտելիքների բարձրացմանը: