Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը որոշում է ընդունել ծրագրավորումը դարձնել պարտադիր առարկա փոքր տարիքի դպրոցականների համար, հայտնում է The Japan News-ը:
Նախաձեռնությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականին: 2021 թվականից միջնակարգ դպրոցում կդասավանդվի ծրագրավորման ավելի ծավալուն դասընթաց, քան այժմ: Իսկ 2022 թվականին Ճապոնիայի իշխանությունները առարկան կդարձնեն դպրոցական ծրագրի պարտադիր մաս: