Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի և երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը՝ Լիլի-Ռոուզը, դարձել է N°5 L’Eau de Chanel նոր բուրմունքի գովազդային արշավի գլխավոր հերոսուհին։ Այս մասին հայտնում է Fashionmag-ը։
«Նա կատարյալ կերպով մարմնավորում է իր սերունդն ու ազատության և խիզախության արժեքները և թարմություն ու գեղեցկություն բերում հայտնի օծանելիքի տանը»,- մեկնաբանել են բրենդի ներկայացուցիչները։
16-ամյա աղջիկն առաջին անգամ չէ համագործակցում ֆրանսիական նորաձևության տան հետ. նա արդեն գովազդել է ֆիրմային արևապաշտպան ակնոցների հավաքածուն։