Tuesday, 14 05 2024
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հայաստանի տնտեսությանը պատերազմ էր հայտարարվել ավելի վաղ

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը չի հարվածել Հայաստանի տնտեսությանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն, իհարկե, անկասկած ուներ Հայաստանի տնտեսությանը վնասելու նպատակ, սակայն այդ նպատակն ու մտադրությունները չեն արդարացել, և Հայաստանի տնտեսական ընթացքը չի խոչընդոտվել: Սա, իհարկե, լավ է, քանի որ տնտեսությունն, ի վերջո, անվտանգության հիմքն է: Սակայն այստեղ իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք կարող ուրախանալ կամ գոհանալ, որ պատերազմը չի ազդել տնտեսության վրա:

Նախ՝ ինքնին դա, ըստ էության, անհնար է: Այսինքն՝ անհնար է, որ պատերազմը չազդի տնտեսության վրա: Պարզապես այստեղ մենք կարող ենք խոսել ուղղակի և անուղղակի ազդեցության մասին: Ուղղակիորեն ազդեցություն չկա, և դա հիանալի է, բայց պատերազմն անուղղակիորեն ազդել է Հայաստանի տնտեսության վրա, քանի որ առաջ է բերել նոր կարիքներ, նոր ծախսերի անհրաժեշտություն, քանի որ տնտեսությունը ստացել է նոր խնդիրներ, սպասարկելու նոր հրամայականներ: Եվ սա, անշուշտ, միայն Հայաստանի տնտեսությանը չէ, որ վերաբերում է:

Պատերազմն այն երևույթն է, որ լինելու դեպքում այդ իմաստով, առնվազն անուղղակի իմաստով ազդում է ցանկացած, նույնիսկ դա սկսող պետության տնտեսության վրա, սակայն սա փաստ է, որը չենք կարող հաշվի չառնել: Իսկ ի՞նչ է դա նշանակում՝ դա նշանակում է, որ եթե ավելանում են հավելյալ ծախսեր, ապա պետք է ավելանան նաև տնտեսական հնարավորությունները, հակառակ դեպքում այդ ծախսերը հարկ կլինի կատարել այլ ծախսերի հաշվին, իսկ դա կնշանակի տնտեսական ցիկլի խախտում, դա կնշանակի այլ տեղերում թուլացումներ և այլն: Եվ այսպես, ակնհայտ է, որ պատերազմող տնտեսության պարագայում միայն այն, որ ոչինչ չի նվազել, դեռևս բավարար չէ վիճակից գոհ լինելու համար:

Պատերազմող տնտեսության, այսպես ասած, զրոյական կետն այն է, երբ ծախսերի, մարտահրավերների ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև տնտեսության հնարավորությունները: Եվ ահա այս իմաստով այսօր հարցը ոչ թե այն է, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը կորուստ ունի պատերազմի պատճառով, թե՝ ոչ, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսությունն այսօր ունի նոր հեռանկարներ, նոր ռեսուրսներ, որոնք թույլ կտան տնտեսությանը մեծացնել իր հնարավորություններն ու ըստ այդմ՝ համարժեքորեն ընդունել ռազմական թեժ իրավիճակի մարտահրավերները: Պատերազմական իրավիճակում չափման միավորները փոխվում են էապես, հետևաբար դա պետք է առնչվի նաև տնտեսական վիճակին:

Եթե, օրինակ, սովորական վիճակում տնտեսության պայմանականորեն 5 տոկոս աճը կարող էր բավարար լինել, ապա պատերազմական վիճակում բավարար կարող է լինել պայմանականորեն 7-8 տոկոս աճն առնվազն: Եվ ուրեմն՝ Հայաստանի կառավարությունն այսօր հանրությանը պետք է ներկայացնի մեր տնտեսական ընթացքի նոր ծավալների և ռեսուրսների վերաբերյալ տեղեկություններ, մատնանշի նոր հնարավորությունները, որոնք պետք է առաջիկայում ընձեռվեն տնտեսությանը՝ տեմպերը հնարավորինս սեղմ ժամկետում արագացնելու և ընդլայնելու համար:

Ինչ խոսք, այս առումով դրական կարող է լինել գազի գնի նվազեցումը, էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը, սակայն դա չափազանց քիչ է բավարար համարելու համար: Այստեղ խնդիրն այն չէ, որ նվազեցվեն կոմունալ ծախսերը տնտեսության համար: Խնդիրն այստեղ այն է, որ ավելանան Հայաստանում տնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները և ավելանան ուղղակի տարբերակներով, ոչ թե տարիների էֆեկտի հաշվարկով, որը սովորաբար մնում է լոկ կարգախոս:

Իսկ տնտեսությամբ զբաղվելու հնարավորություններն ավելացնելու համար պետք է մի պարզ բան՝ որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք չզբաղվեն բիզնեսով: Իհարկե, պատերազմը չի կարող վնասել Հայաստանի տնտեսությանը, բայց նաև այն պատճառով, որ Հայաստանի տնտեսությանը պատերազմից ավելի մեծ վնաս է հասցնում հենց բիզնեսի և իշխանության սերտաճվածության այս գերբարձր աստիճանը: Դա Հայաստանի տնտեսությանը շատ ավելի վաղ հայտարարած պատերազմն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում