Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Կոսովո կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող գնահատական տալ Ահմեթ Դավութօղլուի՝ Թուրքիայի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականին:
Մոգերինին հայտարարել է, որ չի կարող նաև մեկնաբանել, թե դա ինչ հետևանքներ կառաջացնի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված միգրացիոն գործարքի իրագործման վրա. «Դեռ մի փոքր վաղաժամ է ասել, թե ինչպիսի ու ինչ բնույթի հետևանքներ կունենա դա: Մենք անպայմանորեն դա կքննարկենք թուրքական իշխանությունների հետ և համատեղ կհստակեցնենք հետագա քայլերը»: