Գիտնականների և ծրագրավորողների խումբը ստեղծել է Sea Hero Quest վիդեոխաղը՝ կոչված օգնելու Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարին, հայտնում է BBC-ն:
Ծրագրի նպատակն է տարածության մեջ կողմնորոշվելու հնարավորությունների հետազոտությունը, ինչը այդ նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման դեպքում հիվանդները հաճախ կորցնում են: Խաղացողներից ստացված տվյալները կօգնեն այդ հիվանդության վաղ ախտորոշման տեխնիկայի մշակմանը: