Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Արցախին:
Երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ Rollingstone.com-ում: Ես շատ շնորահակալ ե մ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին՝ ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»:
Թանկյանը տեղադրել է նաև երգի մասին հղումը: «Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի) տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշել է Թանկյանը Rollingstone.com-ում:
https://youtu.be/zyVchP892Iw