Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանի անհասկանալի դիրքորոշումը

Այն բանից հետո, երբ կառավարության նիստի օրակարգում է հայտնվել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախաձեռնությունը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, հնչել է նաև Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի պատասխանն այդ նախաձեռնությանն ադրբեջանական առաջարկին:

Մի կողմ թողնելով Ադրբեջանի բռնապետական վիճակի մասին ակնարկն ու հեգնական տոնայնությունը՝ զուտ խնդրի առարկայի մասով Վլադիմիր Հակոբյանը, փաստորեն, նախաձեռնությունը վերագրել է ընդդիմությանը և առկախել պաշտոնական Երևանի մասով՝ հայտարարելով, որ եթե ԼՂՀ-ն ճանաչվի, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի շուրթերով:

Այս հայտարարությունը մի քանի հարց է առաջացնում: Արդյոք Հայաստանը նահանջո՞ւմ է հարցն առնվազն խորհրդարանական օրակարգ տանելու մտադրությունից, թե՞ պարզապես հայտարարում, որ վերջին ատյանը, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն է, և պետք է գործընթացը չափել կամ դատել հենց այդ ատյանի հանդեպ հեռավորությամբ, իսկ քանի որ այն ատյանից ներկայումս դեռ բավական հեռու է, ուրեմն չարժե խոսել այն մասին, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը:

Բայց, ինչո՞ւ է Հայաստանը շտապում անել այդ հայտարարությունը: Դա անում է Ադրբեջանի արձագանքի՞ց հետո, որն այն մասին էր, թե Հայաստանի ճանաչման դեպքում կնշանակի մինսկյան գործընթացի ավարտ: Հայաստանը խուսափո՞ւմ է Ադրբեջանին այդ իմաստով «զենք» տալուց:

Հայտնի է, որ Բաքուն տարիներ շարունակ փորձում է դուրս գալ Մինսկի խմբի համանախագահության բանակցային ֆորմատից, և արդյոք Երևանը Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությամբ փորձում է Ադրբեջանին զրկե՞լ այդ ձգտումներում պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելուց: Թե՞ Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունը վկայում է, որ ԼՂՀ ճանաչման նախաձեռնությամբ Սարգսյանն Ադրբեջանի հետ չէ, որ փորձում է որևէ խնդիր լուծել, այլ միջազգային հանրության, հետևաբար ակնարկը հենց ուղղված էր միջազգային հանրությանը և կրում էր միջազգային դերակատարների հետ աշխատելու պատրաստակամության մասին ակնարկ:

Հետաքրքրական է նաև, որ ճանաչման նախաձեռնության մասին արտահայտվելով՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ըստ նրա՝ դա կարող է տեղի ունենալ միայն եթե Ադրբեջանը սանձազերծի պատերազմ: Արդյոք սա ևս վկայո՞ւմ է, որ հայկական կողմի նախաձեռնության հիմքում չկա որևէ ռազմավարական հեռահար պլանավորում, այլ առավելապես կանխարգելիչ քայլ, որ արվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերսկսման կամ նոր փորձի սպասումներին ընդառաջ՝ նկատի ունենալով առաջնագծում ադրբեջանական զինուժի կուտակումները:

Երևանը, Ղարաբաղի ճանաչման պատգամավորական ընդդիմադիր տանդեմի նախաձեռնությանն ընթացք տալով, գուցե փորձում է միջազգային միջնորդների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական գործողությունների հանդեպ և մղել նրանց կանխարգելիչ քայլերի: Այսինքն՝ կատարվում է ընդամենը ապահովագրական քայլ, որի նպատակը հնարավոր ագրեսիայի կրկնությունը կանխելն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունը բավական անորոշություն է առաջացնում Երևանի քայլերում: Ակնհայտ է, որ նախաձեռնության նպատակը մանևրի հնարավորությունն է, բայց պարզ չէ, թե որ դաշտում է պատրաստվում այդ մանևրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում