Նոր iPhone 7-ը հավանաբար կստանա ավելի հզոր մարտկոց, քան iPhone 6S -ը: Այդ մասին հայտնում է UberGizmo-ն:
Պարբերականի տվյալներով` նոր սմարթֆոնը կունենա 1735 մԱժ հզորությամբ մարտկոց, իսկ iPhone 7 Plus-ը` 2810 մԱժ: Համեմատած iPhone 6S-ի և iPhone 6S Plus-ի մարտկոցների հզորության հետ, այդպիսի ավելացումը շատ աննշան է:
Պարբերականը նշում է, որ լիովին հնարավոր է, որ հաշվի առնելով սարքի ենթադրյալ պահանջները, նոր սմարթֆոնի աշխատանքի ժամանակը, համեմատած հնի հետ, չի ավելացել: