Արտաքին առևտրի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Մատիաս Ֆեքլը հայտարարել է, որ Անդրատլանտյան առևտրային գործընկերությանն ուղղված ԵՄ-ի ու ԱՄՆ-ի խորհրդակցությունների մասին տեղեկատվության արտահոսքից հետո բանակցությունների դադարեցումը «առավել հավանական տարբերակ» է թվում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ի տրամադրությունն այսօր՝ դա առավել հավանական տարբերակ է թվում»,- հայտարարել է պետքարտուղարը՝ պատասխանելով Europe 1 ռադիոկայանի լրագրողի հարցին 2013-ին սկսված բանակցությունների հնարավոր դադարեցման մասին։
Երեկ Greenpeace-ը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը գործընկերներից պահանջում է թուլացնել վերահսկողությունը ԱՄՆ-ից գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի վրա։