TASS-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայում ամենամյա մայիսմեկյան ցույցերի տասնյակ հազարավոր մասնակիցներ կառավարությունից պահանջում են բարձրացնել ոչ մշտական զբաղվածությամբ աշխատողների նվազագույն աշխատավարձը: Ցույցերից մեկի կազմակերպչի՝ «Արհմիությունների ազգային միության» տվյալներով՝ Տոկիոյի Յոոգիի կենտրոնական պարկ են դուրս եկել շուրջ 30 հազար մարդ:
Ներկա պահին ոչ մշտական զբաղվածությամբ մարդկանց թիվը Ճապոնիայում հասել է ռեկորդային 30%-ի: Այդ պայմաններում նրանք ստանում են զգալիորեն ավելի քիչ աշխատավարձ մշտական զբաղվածությամբ աշխատողների համեմատ: