Նյու Յորքի իշխանությունները որոշել են մուլտֆիլմերի և կոմիքսների հայտնի կերպար նինձա կրիաները դարձնել 2016 թվականի քաղաքի զբոսաշրջության պաշտոնական խորհրդանիշը: Այս մասին հայտնել է ամերիկյան AP գործակալությունը:
Կրիաների պատկերով պաստառները շուտով կհայտնվեն Նյու Յորքում, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Բոստոնում, Մայամիում և Դալլասում: