Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի մոտ ապագան չի տեսնում առանց նախագահ Բաշար Ասադի:
Նրա խոսքով՝ ժնևյան բանակցություններում «դեռևս խոսք չկա Բաշար Ասադին նախագահի պաշտոնից անմիջականորեն և շտապ հեռացնելու մասին, խոսքը արդյունավետ անցումային կառավարություն ստեղծելու մասին է՝ գործադիր պարտականություններով, որի կազմում կլինեն ընդդիմության և ռեժիմի ներկայացուցիչներ»: