Սիրիային սահմանակից թուրքական Քիլիս քաղաքում այսօր առավոտյան երկու հրթիռ է ընկել: Առնվազն երկու մարդ վիրավորվել է՝ տեղեկացնում է Reuter գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին:
Դեպքի մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ Քիլիսը բազմիցս ենթարկվել է հրթիռակոծության Սիրիայի սահմանամերձ տարածքից, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ: Թուրքական հրետանին ամեն անգամ պատասխան կրակ է բացել ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ: