Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն դեմ է արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և նշել, որ Հելսինկին և Ստոկհոլմը պետք է այդ հարցը որոշեն առանձին-առանձին: Այս մասին հայտնում է YLE-ն:
«Իմ դիրքորոշումն այն է, որ մենք ոչ մի անհրաժեշտություն չունենք փոխելու գոյություն ունեցող քաղաքականությունը (չեզոք)»,- ասել է երկրի նախագահը:
Ինչպես նշել է Նիյնիստյոն՝ Ռուսաստանը հստակ ցույց է տվել, որ ՆԱՏՕ-ին համարում է իր անվտանգության սպառնալիք: «Նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ այդ սպառնալիքը հասնի մինչև իրենց սահմանները»,- ավելացրել է նա: