Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Կառավարությունը նոր գյուտեր է մշակում կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ դրա վրա ծախսելով հսկայական միջոցներ

Չնայած պարբերաբար խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անարդյունավետության մասին, և անգամ խորհրդի անդամները չեն կարողանում կոնկրետ օրինակներ նշել, որ խորհրդի գործունեության արդյունքում փոխվել է կոռուպցիոն մակարդակը Հայաստանում, դրա ծախսերն ավելի աներևակայելի են դառնում:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանատունը 750 հազար դոլար գումար փոխանցեց Հայաստանի կառավարությանը՝ խորհրդի աշխատանքը կազմակերպելու համար:

Եվ ահա, ՀՀ կառավարության աշխատակազմի 2016թ. ծախսերի մեջ ներառված է «Օժանդակություն հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» բաժինը, որով նախատեսվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 114 մլն 80 հազար դրամ ծախսել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման պլանավորման և իրագործման համար»: Թե ինչ կարող է սա նշանակել՝ դժվար է պատկերացնել: Միգուցե ՀՀ կառավարությունը պատրաստվում է գիտական նոր գյուտեր սահմանել՝ կոռուպցիայի դեմ պայքարում և փորձարարական նոր մեթոդներ կիրառել, քանի որ դասական մեթոդների կիրառումը Հայաստանում օգուտ չի տվել, պարզապես դրանք կիրառելու հնարավորություն չլինելու պատճառով:

Այդ գիտական հետազոտությունների խորհրդատվական ծառայությունների համար կառավարությունը կծախսի 59.5 մլն դրամ: Մոտ 2 մլն խորհուրդը կծախսի ավիատոմսերի վրա: 8.9 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի համար և 1.7 մլն դրամ՝ միջոցառումների ծախսերի վրա:

Մինչդեռ մասնագետները շարունակում են պնդել, որ չնայած կառավարության ջանքերին, Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը բավականին մեծ են: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ 2003-2011 թվականների ընթացքում 0-10 գնահատման սանդղակով Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը տատանվել է 3-ի շրջակայքում, ինչը բավականին բացասական ցուցանիշ է: 2012 թվականից սկսած կոռուպցիայի համաթիվը չափվում է 0-100 գնահատման համակարգով, և Հայաստանի համաթիվը 2012-ից սկսած տատանվում է 35-ի շրջակայքում, ինչը ոչ միայն էական փոփոխություն չի ենթադրում, այլև գալիս է փաստելու, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային խնդիր է:

Հոկտանյանը նշեց, որ ընդունվում են օրենքներ, որոնք ուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, սակայն երբ դիտարկում ենք դրանց կիրարկումը, ապա ակնհայտ է դառնում, որ ոչինչ չի արվում:
Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիան չի վերանում, քանի որ մեր երկրում չեն վերանում մենաշնորհները, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը և իշխանության երեք ճյուղերի միջև հավասարակշռության խախտումը, մասնավորապես` դատական իշխանության անկախության բացակայությունը: «Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում անարդյունավետ է, քանի որ դրա համար չկա քաղաքական կամք»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Նա, օրինակ բերելով հարևան Վրաստանին, որը 2003-ին աշխարհի ամենակոռումպացված 5 երկրների շարքում էր, ասաց, որ ներկայումս այս երկիրը շատ ավելի լավ վիճակում է Հայաստանի համեմատությամբ: Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ամենակոռումպացվածը մեզ մոտ մեկ անձից գնումներն են, պաշտպանության և այլ ոլորտներ:
Հակակոռուպցիոն խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը ևս խորհրդի աշխատանքներից գոհ չէ: Նա ասաց, որ 4 ամիս խորհրդի անդամ լինելուց հետո իր ոչ մի առաջարկ չի ընդունվել, և եթե այսպես շարունակվի, համագործակցության իմաստ չի տեսնում:

Մելքումյանը հիշեց, երբ կիրառվեցին դրոշմապիտակները, որի արդյունքում ստվերից դուրս բերվեց միլիոնավոր դոլարների գումար, ինչը նշանակում է, որ երկրում կա գումար թե՛ զենք գնելու, թե՛ բյուջեն հարստացնելու համար: Մելքումյանը նաև նկատեց՝ վստահություն չեն ներշնչում նաև միջազգային վարկերը. «Վարկը պետք է մուտք գործի տնտեսություն, ծածկի տնտեսության մեջ եղած դեֆիցիտը, տնտեսական աճ ապահովի և հետո սպասարկի այդ վարկերը, Հայաստանում, սակայն, նման բանաձևը չի գործում»:

ԱԺ պատգամավորը զարմանում է, որ հասարակությունը չզարմացավ, երբ դրոշմապիտակավորման օրենքի կիրառությունից հետո ձեռնարկությունների շրջանառությունը 2-3 անգամ աճեց. «Ոչ ոք չզարմացավ, կառավարությունը բերեց թվերը, հիմնավորման մեջ գրած էր, որ դրոշմապիտակ կիրառելու արդյունքում այսինչ ոլորտում 2-3 անգամ աճել է, ոչ ոք չասեց, որ երեկ չէ առաջին օրը որ 2,7 անգամ պակաս էր, բա ո՞վ է պատասխանատու դրա համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում