Բրիտանացի բլոգեր-գյուտարար Քոլին Ֆերզը իր ավտոտնակում երկու դրոններից հավաքել է թռչող հեծանիվ, հայտնում է N+1-ը:
Հովերբայքի կմախքը նա հավաքել է ալյումինից: Սարքին նա եռակցել է երկու շարժիչներ օդային պտուտակներով: Ընդ որում, հետևի շարժիչի պտուտակն ուղղված է վերև, իսկ դիմացինը` ներքև: Յուրաքանչյուր շարժիչը կարող է բարձրացնել մինչև 45 կգ: