Հալեպի հիվանդանոցի գնդակոծման զոհերի թիվը աճել է մինչև 50 մարդ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ին՝ հղումով «Բժիշկներ առանց սահմանի» (MSF) կազմակերպությանը:
Ավելի վաղ MSF կազմակերպությունը հանդես է եկել Հալեպում իր կողմից աջակցվող հիվանդանոցներից մեկին ավիահարված հասցնելու դատապարտմամբ: Նրանք նաև հայտնել են, որ 34-մահճակալանոց հիվանդանոցում աշխատել են 8 բժիշկ և 28 բուժքույր: